ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 10 միլիոն դրամ Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարին27 ապրիլի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարի գլխավոր հովանավորը՝ հատկացնելով 10 միլիոն դրամ կազմակերպչական ծախսերը հոգալու համար:Համագումարի նպատակն է քույրական գործի զարգացման հեռանկարների, բուժքույրերի համար հնարավոր մարտահրավերների ու դրանք հաղթահարելու ուղիների բացահայտումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ապահովումը, ինչպես նաև քույրական գործի առաջընթացի ապահովումը: Համաժողովին բացման ելույթով հանդես են եկել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Համագումարին նաև մասնակցեց հայ ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը Մեծ Բրիտանիայի Թագավորական քույրական քոլեջի փոխնախագահն է: Համագումարի կազմակերպիչներն են` «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ-ն և Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը` Կրթության զարգացման համաշխարհային ինստիտուտի աջակցությամբ: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |