Hurriyet Daily News. Ռուս-թուրքական մերձեցումը կխորացնի Հայաստանի մեկուսացումը27 ապրիլի 2011 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Կովկասում ուժերի փոփոխվող հարաբերությունը Հայաստանի համար տագնապի ազդանշան է, որի մեկուսացումը տարածաշրջանային խաղացողների` Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների արդյունքում կարող է առավել խորանալ»,- Hurriyet Daily News-ում գրում է Բարչին Յինանջը «Թուրք-ռուսական մերձեցումը կխորացնի Հայաստանի մեկուսացումը» հոդվածում: Նրա կարծիքով, Ռուսաստանը փորձում է բարելավել հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչը չի վրիպում Թուրքիայի ուշադրությունից: «Դա է պատճառը, որ Թուրքիան իր հերթին ջանքեր է գործադրում Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,- նշվում է հոդվածում: Ընդ որում` Յինանջն առանձնապես ընդգծում է, որ Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունները երբեք առանձնակի ջերմ չեն եղել, հիմնականում Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների պատճառով: Նա նշել է նաև Կազվինից (Իրան) ադրբեջանական Աստար երկաթուղու շինարարության նախագիծը: «Այդ ճանապարհի կառուցման դեպքում Ռուսաստանն ուղղակի կապ կհաստատի իրանական նավահանգիստների հետ: Վերջերս Ռուսաստանն աննախադեպ ակտիվություն է ցուցադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս առիթով թուրք դիվանագետներից մեկը Hurriyet Daily News-ին ասել է. «Ռուսները մեզ ամեն ինչ չեն ասում, սակայն մենք հասկանում ենք, որ ռուսական դիվանագիտությունը որոշ նոր գաղափարներ է առաջադրում, որոնք ուղղված են այդ փակուղային իրադրության հաղթահարմանը»,- գրում է Բարչին Յինանջը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |