Ստամբուլում պղծել են հրեաների տապանաքարերը

Ստամբուլում պղծել են հրեաների տապանաքարերը

PanARMENIAN.Net - Ստամբուլի հրեական Բեյօղլու գերեզմանատանը հրեական Զատկի՝ Պեսախի օրերին պղծել են հրեական տապանաքարերը: 8 տապանաքար վերածվել է մանր բեկորների, մյուսների վրա ֆաշիստական «հավերժական խաչն է պատկերված»՝ կեռխաչը: Ինչպես գրում է թուրքական Star-ը, ոստիկանությունը նկատել է պղծված գերեզմանները վաղ առավոտյան և սկսել է մեղավորների որոնումները: Ըստ Ջեկ Անգելի, որը Ստամբուլի հրեական համայնքի ներկայացուցիչ է, խուճապի համար առիթ չկա: «Մենք նույնիսկ չգիտենք, դա ատելության հողի վրա կատարված հանցագործություն է, թե ոչ»,-ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիայի վարչապետը շնորհավորել է թուրքաբնակ հրեաներին Պեսախի առթիվ և մաղթել է նրան բարգավաճում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---