Մայիսին Հունգարիայի ԱԺ նախագահը ժամանելու է Հայաստան27 ապրիլի 2011 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Հունգարիայի Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերն ընդունեց Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանին: Զրույցը հիմնականում նվիրված էր մայիսի կեսերին տեղի ունենալիք Հունգարիայի ԱԺ նախագահի առաջին պաշտոնական այցին Հայաստանի Հանրապետություն և միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Կողմերը բարձր գնահատական տվեցին հայ-հունգարական հարաբերությունների ակտիվ դինամիկային, կարևորեցին համագործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Բուդապեշտ իր այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպում ունեցավ նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միհայ Բալլայի, Հունգարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Անդրաշ Կուպպերի և խմբի մի շարք անդամների հետ: Դեսպան Հովակիմյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Հունգարիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը |