«Արք» հրատարակչությունը Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունները կթարգմանի անգլերեն27 ապրիլի 2011 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին ընդունել է բրիտանական «Արք» հրատարակչության տնօրեններ Թոնի Ուորդին, Անջելա Ջերմենին և գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին, ում ստեղծագործությունները հրատարակչությունը նախատեսում է թարգմանել անգլերեն և հրատարակել: Նախագահն ընդգծել է, որ կարևորում է բրիտանական հեղինակավոր հրատարակչության և նրա ղեկավարների գործունեությունը, ովքեր արվեստի, պոեզիայի նվիրյալներ են և մեծ աշխատանք են կատարում` այդ պոեզիան տարածելու, ավելի մեծ թվով մարդկանց հասցնելու համար: «Մեր բարդ ժամանակներում, այս արագ փոփոխվող ու փոքրացող աշխարհում, երբ շատ պարագաներում շուկան ինչ-որ տեղ, միգուցե, խեղդում է մեծ արվեստը, իհարկե, ձեր նման նվիրյալների կարիքը մարդկությունն, իրոք, ունի»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ բրիտանական հիշյալ հրատարակչությունը մասնագիտանում է ժամանակակից պոեզիայի ներկայացման բնագավառում` հրապարակելով Միացյալ Թագավորության և այլ երկրների ժամանակակից անգլալեզու պոետ¬ների աշխատանքները, նաև` աշխարհի տարբեր երկրների անհատ բանաստեղծների ու բանաստեղծական հավաքածուների անգլերեն թարգմանությունները, հանրապետության ղեկավարն ուրախությամբ է նշել, որ հայ պոեզիան ևս չի վրիպել հրատարակչության ուշադրությունից: Նախագահը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում անգլալեզու ընթերցողին կփոխանցվի ժամանակակից հայ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների ողջ ջերմությունն ու փիլիսոփայությունը: Բրիտանական հրատարակչության տնօրենները նշել են, որ մինչ այս ծանոթ չեն եղել Դավոյանի ստեղծագործություններին, սակայն դրանք ընթերցելուց և Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսի հայկական տաղավարում բանաստեղծի մասին ավելին իմանալուց հետո, նրա ստեղծագործությունները հրատարակելու հստակ որոշում են կայացրել: Սերժ Սարգսյանը հրատարակչության ղեկավարներին առաջարկել է հանդիպել ՀՀ մշակույթի նախարարի հետ և քննարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում անցկացվելիք միջոցառումների շրջանակում համագործակցության հնարավորությունները: Նկատի առնելով, որ «Արք» հրատարակչությունն ունի նաև առանձին երաժշտագիտական գրականության շարք` հանրապետության ղեկավարի երկրորդ առաջարկը եղել է Կոմիտասի կյանքի և ստեղծագործական ուղու մասին անգլերեն գիրք հրատարակելու վերաբերյալ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |