Իրանն առաջարկում է Հայաստանի հետ երկաթուղիների և ավտոճանապարհների շինարարության կոնսորցիում ստեղծել27 ապրիլի 2011 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Իրանի տրանսպորտի և ճանապարհների փոխնախարար Ռեզա Փիլփայեն Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են Հայաստանում երկաթուղիների և ավտոճանապարհների շինարարության նախագծեր իրականացնել և դրանով իսկ Հայաստանի երկաթուղային ցանցը կապել իրանական երկաթուղիների հետ, հաղորդում է IRNA գործակալությունը: Ռեզա Փիլփայեն նշել է, որ երկաթուղային և ավտոճանապարհային նախագծերի իրականացման արագացման նպատակով արժեր կոնսորցիում ստեղծել, և երկու երկրների միջև նման համագործակցության մասին հարցը կարելի է մոտ ժամանակներս քննարկել Հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստում: Գրիգոր Առաքելյանն իր հերթին երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հույս է հայտնել և համաձայնել համատեղ կոնսորցիումի ստեղծման անհրաժեշտության հետ: Իրանում Հայաստանի դեսպանը հիշեցրել է ավտոճանապարհի շինարարության նախագծի մասին, որը ձգվելու է Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահմանը: Այդ ճանապարհի կառուցման դեպքում ավտոտրանսպորտը կկարողանա լիարժեք անվտանգության պայմաններում երթևեկել Հայաստանի տարածքում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |