Հայաստանում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց միայն 8-9 տոկոսն աշխատանք ունի28 ապրիլի 2011 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց միայն 8-9 տոկոսն աշխատանք ունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ երկրում գրանցված է սահմանափակ հնարավորություններով 180 000 մարդ: «Ստացվում է այնպես, որ սահմանափակ հնարավորություններով մարդկանց 90 տոկոսը, որոնք կարող են աշխատել, գործազուրկ են»,-ասել է նա: Այդ համատեքստում Ալավերդյանն ասել է, որ «Ունիսոնն» առաջին կազմակերպությունն է, որն արծարծել է այդ հարցը: Սակայն, նա նշել է, որ կան կազմակերպություններ, որոնք ընդունում են նման մարդկանց աշխատանքի: Նման ընկերություններից մեկը VivaCell-MTS-ն է, որտեղ աշխատում է սահմանափակ հնարավորություններով 33 մարդ: Ըստ նրա, Orange ընկերությունը ևս սկսել է աշխատել այդ ուղղությամբ: «Ընկերությունում արդեն աշխատում է սահմանափակ հնարավորություններով 8 մարդ»,-ասել է Արմեն Ալավերդյանը: Ալավերդյանն ասել է, որ հարկավոր է փոխել այն մոտեցումը, թե սահմանափակ հնարավորություններով մարդիկ միայն պարզունակ աշխատանք կարող են կատարել: «Կան բազմաթիվ մարդիկ, որոնք շատ լավ մասնագետներ են ու կարող են լինել, օրինակ, լավ հոգեբաններ կամ իրավաբաններ»,-ասել է նա: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |