Կենտրոնական բանկի նախագահը վստահեցնում է, որ Հայաստանում դոլարիզացման մակարդակը նվազել է28 ապրիլի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է երկրում դոլարիզացման դեմ պայքարը, ապրիլի 28-ին Երևանում լրագրողներին է ասել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկրի կոմբանկերի ղեկավարների խորհրդակցության ավարտին: «Լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել, որոնք կշարունակվեն: Ներկա պահին դոլարիզացման մակարդակը իջել է»,- ասել է նա: Անդրադառնալով դրամավարկային քաղաքականությանը, որն իրականացնում է մեգառեգուլյատորը, Ջավադյանն այն բնութագրել է որպես «կոշտ, բայց ոչ ամենադաժան, քանի որ ԿԲ-ն նույնպես այդ երկրի մասն է կազմում», ինչի արդյունքում արդեն երեք քայլ բարձրացել է վերաֆինանսավորման դրույքը` մինչև 8,5%: Այս համատեքստում Արթուր Ջավադյանն ավելացրել է, որ ՀՀ ԿԲ-ն հնարավորություն ունի մշտապես կոշտացնելու իր դրամավարկային քաղաքականությունը` օգտագործելով մի շարք գործիքներ: «Այդ գործիքները շատ արդյունավետ են, և վստահ եմ, որ մենք շատ արագ կկարողանանք ցանկալի արդյունքի հասնել»,- ընդգծել է նա: ՀՀ ԿԲ տվյալների համաձայն, 2011 թվականի փետրվարին Հայաստանի տնտեսության դոլարիզացման մակարդակը նվազել է 1,8%-ով: Դրամային ներդրումների 33,7% և տարադրամային ներդրումների 6% աճի պայմաններում դոլարիզացման մակարդակը նվազել է 6,3%-ով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |