Հայ հանդիսատեսին կներկայացվի Պուչինիի «Ծիծեռնակ» օպերան

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Երևանում կներկայացվի Պուչինիի «Ծիծեռնակ» օպերան: Այն նվիրվում է Իտալիայի միավորման 150 ամյակին: Օպերան կներկայացվի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջանքերով՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համատեղ աջակցությամբ: «Ուրախ եմ, որ այս ծրագիրն իրականացավ հայ- իտալական համագործակցության շնորհիվ: Մեր երկրները հին պատմություն ունեն: Սա ինձ համար խորհրդանշական է, և ուրախ եմ, որ ինչպես հարկն է նշում ենք Իտալիայի միավորման 150 ամյակը Հայաստանում»,- Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: Նա նաև հավելեց, որ սա միակ միջոցառումը չէ, որը կազմակերպվում է դեսպանատան կողմից, և պատրաստվում են բազում մշակութային միջոցառումներ:

Բեմադրիչ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ «Ծիծեռնակում» կերգեն Պերճ Խարազյանը, Սոֆյա Սարգսյանը և թատրոնի մյուս առաջատար երգիչները: Կմասնակցեն նաև կոնսերվատորիայի ուսանողներն՝ առաջին կուրսից մինչև ասպիրանտներ: Մոտավոր հաշվարկով կմասնակցեն հարյուրից ավելի երգիչներ, երեսունյոթ մեներգիչներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---