Ռոբերտ Ամիրխանյան.“Ուզում եք երջանիկ մարդ տեսնել, այդ ես եմ“

Ռոբերտ Ամիրխանյան.“Ուզում  եք երջանիկ մարդ տեսնել, այդ ես եմ“

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Երեւանում`Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի ունեցավ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «… Երդվում եմ Քեզ, իմ երկիր…» խորագրով հեղինակային երեկոն, որը նվիրված էր կոմպոզիտորի առաջին նոր եւ հին երգերի հավաքածու ձայնասկավառակի շնորհանդեսին:

Համերգի առաջին մասում ներկայացվեցին ձայնասկավառակում ներառված երգերը և կոմպոզիտորի գրած նոր “Երդվում եմ քեզ, իմ երկիր“ ստեղծագործությունը: Համերգի երկրորդ հատվածում ներկայացվեցին տարբեր մենկատարների երգերը Պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ:

Համերգի ավարտին դահլիճը հոտնկայս երկարատեւ ծափահարությունները մի քանի կրկնաելույթների հիմք դարձան եւ համերգն ավարտվեց Ռոբերտ Ամիրխանյանի խոստովանությամբ.“Ուզում եք երջանիկ մարդ տեսնել, այդ ես եմ“:

Համերգին ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, մի շարք այլ պաշտոնյաներ ու մշակույթի գործիչներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---