Սիրիական իշխանությունները կարգուկանոն են հաստատել երկրի քաղաքներում

Սիրիական իշխանությունները կարգուկանոն են հաստատել երկրի քաղաքներում

PanARMENIAN.Net - Սիրիական իշխանությունները կարգուկանոնը վերականգնել են բոլոր քաղաքներում, որոնք համակված են եղել անկարգություններով: Այսպես, Դերաայում զինված ավազակախմբերի չեզոքացման գործողության ընթացքում բռնել են 149 արմատականների:

Կարգուկանոն է հաստատվել Հոմսում, Լաթաքիայում, Բանիյասում և Դամասկոսի արվարձաններում, որտեղ վերջին օրերին տեղի են ունեցել բուռն փողոցային ցույցեր: Հասարակայնության ներկայացուցիչները հաղորդում են բնակչության դրական արձագանքի մասին բանակի և անվտանգության ուժերի գործողությունների վերաբերյալ: Ինչպես հայտարարել է պատգամավոր Մուհամմեդ Հաբաշը: Սիրիան հիմա, ինչպես երբեք բոլոր քաղաքացիների լուրջ և պատասխանատու ջանքերի կարիքն ունի արտաքին բանսարկությունների սպառնալիքից պաշտպանվելու համար:

Մայիսի 2-ին Սիրիայի Ազգային խորհուրդը հավաքվելու է քաղաքական, վարչական և տնտեսական բարեփոխումների պլանի հաստատման նիստում, հաղորդում է Վեստի.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---