Ուժերի ռազմական հավասարակշռությունը չի փոխվել, հավաստիացնում են փորձագետները

Ուժերի ռազմական հավասարակշռությունը չի փոխվել, հավաստիացնում են փորձագետները

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի ռազմական հավասարակշռությունը չի փոխվել: Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմը ռազմական առավելություն չունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: «Հաջողակ, արագ պատերազմը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կողմերից մեկը ռազմական գերազանցություն ունի: Այսօր Ադրբեջանը նման առավելություն Հայաստանի հանդեպ չունի»,-ասել է Ջամալյանը: Հակառամը, ինչպես նշել է ռազմական հոգեբանը, որոշ սպառազինությունների տեսակետից, մասնավորապես, ՀՕՊ համակարգում, զգալի առավելություն ունի հայկական կողմը: Ելնելով դրանից՝ Ջամալյանը նշել, է, որ սադրանքները շփման գծում կշարունակվեն, սակայն, ընդհանուր առմամբ, պատերազմի վերսկսման հնարավորությունը Ղարաբաղում զգալիորեն նվազել է:

Իր հերթին Կովկասի ինստիտուտի գիտության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը նշել է, որ Ադրբեջանը հիանալի գիտի պատերազմի վերսկսման գինը և գիտակցում է, թե որքան թանկ կնստի այն իր վրա: « Ուժերի ռազմական հավասարակշռությունը չի փոխվել: Սակայն, հայկական զինված ոիժերը, եթե ոչ քանակական, ապա որակական առումով, գերազացում են ադրբեջանական բանակը»,-ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---