Տիգրան Ղարամյանը ֆրանսիական Լիլ քաղաքում միջազգային բաց առաջնության հաղթող է դարձել

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանի հաղթանակով ավարտվեց Ֆրանսիայի Լիլ քաղաքում անցկացված օփենը: Ղարամյանն առանց պարտության անցկացրեց մրցաշարը և 9 հնարավորից վաստակեց 7 միավոր:

Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաև գրոսմայստեր Օլեգ Կորնեևը (Ռուսաստան), միջազգային վարպետ Յանիկ Գոզոլին (Ֆրանսիա), գրոսմայստեր Նիկիտա Մայորովը (Բելառուս), բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---