Թուրքիայի նախագահը աջակցություն է հայցում Ավստրիայից ԵՄ-ին անդամակցելու հարցում 3 մայիսի 2011 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը խնդրել է Ավստրիային աջակցել իրեն Եվրամիությանն անդամակցելու գործում: «Հիմքեր չկան մտածելու, որ մեր որոշ բարեկամներ Եվրոպայում մտահոգվեն, թե մեր անդամակցությունը կխախտի ԵՄ ներքին ներդաշնակությունը: «Թուրքիան ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, որտեղ ներքին համերաշխությունը, համագործակցությունը բարձրագույն մակարդակում կլինեն»,-ասել է Գյուլը: Իր կողմից Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերն ասել է. «Մենք լիովին հավանություն ենք տալիս Ավստրիայում բնակվող թուրքերի ինտեգրմանը, հատկապես, կարևորում ենք նրանց կողմից գերմաներենի իմացությունը»: Նա ընդգծել է, որ Ավստրիան ոչ ոքի չի ստիպելու ասիմիլյացիայի ենթարկվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |