ԱՄՆ հայ համայնքը մտադիր է նոր ռազմավարություն մշակել Հայկական հարցի վերաբերյալ

ԱՄՆ հայ համայնքը մտադիր է նոր ռազմավարություն մշակել Հայկական հարցի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հունիսի 24-27-ը Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ հայ համայնքի խորհրդաժողովը` Հայկական հարցում նոր մարտահրավերների դեմ ռազմավարություն մշակելու համար: Խորհրդաժողովի կազմակերպիչը Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն է` ANCA: Խորհրդաժողովի օրակարգում են` ցուցադրություններ, ինտերակտիվ սեմինարներ, ցանցային հնարավորությունների քննարկում, սոցիալական միջոցառումներ և այցելություն Կապիտոլիում: «Մեր լավագույն ներդրումը մեր մարդիկ են: Մենք սպասում ենք բոլորին` վետերաններից մինչև նոր սերունդ, որը կմոբիլիզացնի իր ջանքերը Հայկական հարցի շուրջ մեր համայնքի ավելի հաջող աշխատանքի համար»,- ասել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---