Երևանում մեկնարկել է «Նորաձևության ճանապարհ`երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը 4 մայիսի 2011 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է «Նորաձևության ճանապարհ`երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան են ժամանել եվրոպացի նկարիչ-մոդելավորողներ ու նորաձևության ոլորտի փորձագետներ: «Սա հիանալի ծրագիր է, և լավ հնարավորություն է ընձեռում օտարերկրացի մոդելավորողներին ծանոթանալ միմյանց մշակույթի հետ: Այն Հայաստանի համար կարևոր է այնքանով, որ նման փոքր և ոչ հարուստ երկրում շփումը այդքան էլ մեծ չէ օտարերկրյա գործընկերների հետ: Ճիշտ է, հիմա կա համացանց, որն ահագին հեշտացնում է գործը, բայց այն չի փոխարինի անմիջական շփմանը»,-լրագրողներին է ասել Հայաստանում Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Այս ծրագիրը ինձ հնարավորություն է ընձեռում ավելի շատ ուսումնասիրել և ճանաչել հայոց մշակույթը, մասնավորապես հայկական տարազը: Ես իմ հագուստներում օգտագործում եմ ռումինական տարրեր, բայց ինձ համար հետաքրքիր կլինի այն համադրել հայկականի հետ»,-PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրա Քլիցանը: Ծրագրի ընթացքում հինգ հայ նկարիչ-մոդելավորող եվրոպացի հինգ գործընկերների հետ կծանոթանան միմյանց երկրների անցյալին ու մշակութային ժառանգությանը` նոր գաղափարներ մշակելու և ոգեշնչվելու համար: Նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրելու Հայաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ռումինիայի, Դանիայի և Չեխիայի ազգային տարազների պատմությունը: Նկարիչ-մոդելավորողները տարազը կդիտարկեն մշակութային համատեքստում և ժամանակակից մոտեցումներն ու տեխնոլոգիաներ օգտագործելով` իրենց հավաքածուների միջոցով յուրովի կմեկնաբանեն երկրների մշակույթն ու ազգային ինքնությունը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |