Հայ ըմբիշները պատրաստվում են Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությանը 4 մայիսի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են աշխարհի առաջնության, որը կայանալու է Ստամբուլում սեպտեմբերի 10-ից և վարկանիշային է լինելու: Բացի այս առաջնությունից, արդեն 2012-ի սկզբին տեղի են ունենալու միջազգային մրցաշարեր Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում: «Վարկանիշային միավորներ կբերեն աշխարհի առաջնությունում 1-5-րդ տեղեր զբաղեցրած ըմբիշները, 1-2-րդ տեղերը` Բուլղարիայում, 1-4-րդ տեղերը` Չինաստանում, 1-3-ը տեղերը` Ֆինլանդիայում: Մենք անհրաժեշտ ամեն ինչ ունենք, գլխավորը, որպեսզի մեր ըմբիշները վնասվածք չունենան և 100 տոկոսով պատրաստ լինեն, և մայիսի 20-ից կմասնակցենք միջազգային մրցաշարի»,- ասել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Հունահռոմեական ոճի հավաքականի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի խոսքերով, տարին նրանց համար լավ է սկսվել` տարբեր միջազգային մրցաշարերում, այդ թվում` Եվրոպայի առաջնությունում նվաճել են մեդալներ: «Մեզ ուրախացնում է այն փաստը, որ մեր հավաքականը համարվում է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը: ԵԱ-ից հետո այսօր սկսվում է մեր առաջին հավաքը, մենք ունենալու ենք տարբեր մրցաշարեր, որոնցից հետո մեկնելու ենք Ստամբուլ»,- ասել է Ջուլֆալակյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները |