Երևանում տեղի կունենա «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» համաժողովը

Երևանում տեղի կունենա «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» համաժողովը

PanARMENIAN.Net - Մայիսի 26-27-ը Երևանում տեղի է ունենալու «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» թեմայով համաժողովը: Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ի նիստում հաստատել է Երևանում համաժողովի անցկացումը:

Ինչպես հաղորդել է Հայաստանի սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, արդեն 12 երկրներ հաստատել են իրենց մասնակցությունը համաժողովին: Նրա խոսքերով, համաժողովի շրջանակներում դիտարկվելու են պետություն-սփյուռք կապերի խորացումը, սփյուռքի հետ կապերով մարմինների աշխատանքն աշխարհի ավելի քան 50 երկրներում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---