Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» վերջապես արժանացավ մրցանակի 5 մայիսի 2011 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը առաջին անգամ արժանացել է մրցանակի, չնայած 5 տարիների ընթացքում ավելի քան 30 անգամ ներկայացվել էր բազմաթիվ կինոփառատոնների և մրցույթների: Ինչպես լրագրողներին հայտնել է ֆիլմի ռեժիսորը, Քիշի փառատոնում հաղթանակած ֆիլմը ժյուրիի մոտ միանգամից մեծ տպավորություն չի թողնում, այլ մի քանի օր հետո նոր մտածելու տեղիք է տալիս: Մրցանակը երկկենցաղ մարդու կերպարանքով արձանիկ է, ով իր ձեռքում պահում է ժապավենը: Այն հանդիսանում է Քիշ կղզու խորհրդանիշը: «Պոետի վերադարձը» պատմում է աշուղ Ջիվանու արձանի մասին, որը Երևանից տարվում է աշուղի հայրենիք`Ջավախք, սակայն տեղ չի հասնում, որովհետև նրա համագյուղացիները պատրաստ չէին ընդունել այն: Քիշի առաջին միջազգային կինոփառատոնն Իրանում անց է կացվել ապրիլի 24-28-ը: Ազատ առևտրի գոտում կազմակերպվող փառատոնը նպատակ ունի վերականգնելու իրանական կինոյի և փառատոնների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվել են վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, այդ թվում` Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` «Սահմանը» և «Պոետի վերադարձը»` համապատասխանաբար խաղարկային և վավերագրական անվանակարգերում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |