Թողարկվել է «TripLingo» ճամփորդական-զրուցարան ծրագիրը iPhone-ների համար 5 մայիսի 2011 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ճամփորդելիս շատերը զրուցարանների կարիք են ունենում։ Ամենից հաճախ զգացվում է մի քանի ստանդարտ բառերի, գնումների վերաբերյալ արտահայտությունների կարիքը։ «TripLingo» ծրագրավորողների խումբը թողարկել է TripLingo 4 ծրագիր, որը նախատեսված է iPhone-ների համար։ Այս ծրագրերը հնարավորություն են տալիս օգտագործողին կազմել արտահայտությունների ցանկ՝ հետաքրքրություններից և գործողություններից բխող։ Օգտագործողին ծրագիրն առաջարկում է համապատասխան հարցեր։ Օրինակ՝ դու ցանկանո՞ւմ ես գնալ գնումների, դու ճամփորդո՞ւմ ես երեխաներիդ հետ, դու հիվանդություններ ունե՞ս։ Երբ ծրագիրը ստանում է այս հարցերի՝ օգտագործողի պատասխանները, սկսում է օգտագործողի համար ստեղծել և դասակարգել արտահայտությունների ցուցակ՝ յուրաքանչյուր արտահայտությունն ու բառը 4 տարբերակով՝ պաշտոնական, ամենօրյա, սլենգային և խենթ։ Ծրագրերը նաև ներառում են յուրաքանչյուր արտահայտության աուդիո ձայնագրությունները։ «TripLingo» 4 ծրագրերը պարունակում են հետևյալ լեզուները՝ իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |