Transparency International. Հարավային Կովկասի երկրները պետք է ավելի լավ պայքարեն կոռուպցիայի դեմ

PanARMENIAN.Net - Transparency International կազմակերպությունը զեկույց է պատրաստել` նվիրված Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարում Հարավային Կովկասի երկրների կողմից պարտականությունների կատարման հարցին: Ինչպես ասվում է զեկույցում, տարածաշրջանի երկրներն անցյալ տարվա ընթացքում հակակոռուպցիոն միջոցների ձեռնարկման ոլորտում որոշակի առաջընթաց են գրանցել:

Կազմակերպությունն ուշադրությունը դարձնում է բարեփոխումներին դատական համակարգում, քաղաքացիական ծառայության մեջ և նշում, որ Վրաստանը որոշակի առաջընթաց է գրանցել այդ ուղղություններով, սակայն ո'չ Հայաստանը, ո'չ Ադրբեջանը հաջողության չեն հասել հակակոռուպցիոն բարեփոխումների իրագործման հարցում հաջողության չեն հասել: Հայաստանի առնչությամբ կազմակերպությունը միայն աննշան փոփոխություններ է դիտում 2010 թվականին դատական համակարգում և պետծառայողների համակարգում` նշելով անկախության և թափանցիկության պակասն այդ ոլորտներում:

Ադրբեջանի դեպքում Transparency International-ն ընդգծում է թափանցիկության բացակայությունն ու անկախության սահմանափակումն արդարադատության համակարգում, մասնավորապես` դատավորների նշանակման հարցում:

Ինչ վերաբերում է Վրաստանին, կազմակերպությունը նկատում է, որ դատական իշխանության ոչ բավականաչափ անկախությունն առանցքային գործոն է, որը թուլացնում է Վրաստանի լավ կառավարման ներուժը: Կազմակերպությունը Վրաստանին խորհուրդ է տալիս առաջընթացի հասնել կոռուպցիայի դեմ պայքարում` բարելավելով թափանցիկությունն ու անաչառությունը օրենսդրության մեջ և գործնականում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---