Սերժ Սարգսյանը ժամանել է Ստեփանակերտ 6 մայիսի 2011 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 6-ին Ստեփանակերտ է ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Նախագահներն այցելել են օդանավակայանի համալիր եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |