Հրանուշ Հակոբյանն այցելել է Ստամբուլի Սուրբ Գևորգ և Սուրբ Խաչ եկեղեցիներ

Հրանուշ Հակոբյանն այցելել է Ստամբուլի Սուրբ Գևորգ և Սուրբ Խաչ եկեղեցիներ

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Ստամբուլում աշխատանքները շարունակեց «Կանանց համաշխարհային 21-րդ գագաթնաժողով»-ը, որին մասնանակցում է շուրջ 1000 ներկայացուցիչ` 82 երկրից, այդ թվում` առաջին տիկիններ, 35 կին նախարար, գործարար կանայք, հասարակական և քաղաքական գործիչներ …:

Գագաթաժողովի շրջանականերում այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Առաջին տիկնանց ֆորումին» և դրան հաջորդած «Global Women’s Leadership» մրցանակաբաշխությանը:

Վաղը կկայանա «Կանանց համաշխարհային գագաթնաժողովի» փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը:

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ ունեցավ նաև Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հ.Հակոբյանն այցելեց Սուրբ Գևորգ, Սուրբ Խաչ եկեղեցիներ, այնուհետև Շիշլի և Պալըքլը հայկական գերեզմանատներ, որտեղ ամփոփված են հայազգի անվանի մտավորականներ: Նախարար Հ.Հակոբյանը ծաղիկներ դրեց Հրանտ Դինքի շիրիմին և 1895-1908թթ. ջարդերին նվիրված հուշակոթողին:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, նախարարը եղավ նաև Սուրբ Խաչ Դպրեվանքում և Սահակյան Նունյան վարժարանում, որտեղ աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը` մասնավորապես անդրադառնալով «Արի տուն», «Մեր մեծերը» և այլ ծրագրերի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---