Թուրքական ԶԼՄ. Հայաստանի նախագահը չի մեկնի Թուրքիա` մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովին

Թուրքական ԶԼՄ. Հայաստանի նախագահը չի մեկնի Թուրքիա` մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանը չի մասնակցի ամենից քիչ զարգացած երկրների վերաբերյալ ՄԱԿ-ի գագաթաժողովին, որը տեղի կունենա մայիսի 9-ից 13-ը Ստամբուլում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելչուկ Յունալը: Նրա խոսքով` Հայաստանի հետ միասին գագաթաժողովին ներկա չի գտնվի նաև Իսրայելը: «Գագաթաժողովին մասնակցելու հրավիրված երկու երկրներն էլ իրենց պատվիրակություններին չեն ուղարկի գագաթաժողովին»,- ասել է Յունալը, հաղորդում է Today’s Zaman-ը:

Գագաթաժողովին ՀՀ նախագահի չմասնակցելու վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական հայտարարություն առայժմ չի ստացվել:

Սպասվում է, որ 50 երկրների առաջնորդներ կմասնակցեն գագաթաժողովին: Հայտնի է նաև, որ 75 երկրներ կմասնակցեն նախարարների, իսկ 30 երկրներ` փոխնախարարների մակարդակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---