Լառնակայում բացվել է ՀԲԸՄ Հայկական մշակութային կենտրոնի նոր շենքը

Լառնակայում բացվել է ՀԲԸՄ Հայկական մշակութային կենտրոնի նոր շենքը

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը Լառնակայում բացել է Հայ ընդհանուր բարեգործական միության (ՀԲԸՄ) Հայկական մշակութային կենտրոնի նոր շենքը: Միջոցառմանը ներկա էին Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Վարդգես Մահտեսյանն ու Վարուժան Գերգերլյանը:

Հայկական կենտրոնում կկազմակերպվեն միջոցառումներ, սեմինարներ, սիմպոզիումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև համերգներ ու թատերական ներկայացումներ: Այստեղ կա բազմալեզու հարուստ գրադարան, որը ներառում է նաև 19-րդ դարի հրատարակություններ, քարտեզներ ու ամսագրեր: Կենտրոնը կարևոր նշանակություն կունենա ոչ միայն կիպրոսահայերի, այլ նաև ողջ Լառնակայի համար: Կենտրոնը գտնվում է Կիլկիս փողոցում, Լառնակայի հնագիտական թանգարանի և Կիտիոն անտիկ քաղաքի ավերակների դիմաց, գրում է Gibrahayer e-magazine-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---