Գագիկ Գինոսյան. Քոչարին պետք է վաղուց ներկայացվեր աշխարհին և ոչ Եվրատեսիլի միջոցով

PanARMENIAN.Net - Ազգագրագետ Գագիկ Գինոսյանի կարծիքով անիմաստ է պետության կողմից Եվրատեսիլ երգի մրցույթին այդքան մեծ ուշադրություն դարձնելը: Ինչպես ասաց «Կարին» ազգագրական պարի համույթի ղեկավարը լրագրողներին, Հայաստանը թեկուզ հաղթել է Արցախյան պատերազմում, բայց հիմա պարտվում է խաղաղ պայմաններում: «Մշակութային քաղաքականության առումով մենք հիմա պարտվում ենք: Մարդկությունը վաղուց պետք է հասկանար, որ քոչարին մեր ազգային պարն է, ոչ թե տեղափոխեինք այն Եվրատեսիլի հարթություն, և ադրբեջանցիներից լսեինք, որ հայերն այն գողացել են», ասաց Գինոսյանը: Նա նաև գտնում է, որ պետական մակարդակով պետք է նախ և առաջ ֆինանսավորել ճշմարիտ հայ մշակույթը, որը կործանման եզրին է, և ոչ թե Եվրատեսիլին այդքան մեծ ուշադրություն հատկացնել: Այնուամենայնիվ, Գինոսյանը հավելեց, որ սրտանց միայն հաջողություն է մաղթում Էմմիին:

Եվրատեսիլում այս տարի Հայաստանից 4-րդ համարի տակ ելույթ է ունենալու երգչուհի Էմմին «Boom-boom» երգով:«Եվրատեսիլ 2011»-ի բացումը տեղի ունեցավ մայիսի 7-ին: Մրցույթի կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին

3 
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---