Թուրքական կուսակցություններն ընտրություններից առաջ ազգային փոքրամասնությունների աջակցությունն են որոնում

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օսման Կորություրքը այցելել է Ստամբուլի Հունական և Կոստանդնուպոլսի պատրիարքարանները: Կոստանդնուպոլսի հայկական պատրիարքարանում պատասխանելով այն հարցին, թե ինչու հայազգի թեկնածուները հանվեցին կուսակցության նախընտրական ցուցակից, Կորություրքը պատասխանել է, որ կուսակցությունը մարդկանց չի բաժանում «ազգային հատկանիշով»: Նա հիշեցրել է, որ շուրջ 4300 մարդ է հավակնում խորհրդարանի 550 տեղին: «Այո, մեր խորհրդարանում հայ չկա, սակայն հայեր կան կուսակցության վարչությունում»,-ասել է Կորություրքը:

Ինչ վերաբերում է «1915 թվականի իրադարձությունների» մասին հարցին, ապա Կորություրքն ասել է. «Բոլոր կողմերը հոգեվարքի մեջ էին, սխալ կլինի խոսել միայն մեկ կողմի մասին: ԺՀԿ-ն ու իշխող ԱԶԿ-ն հանդես են գալիս պատմական հանձնաժողովի ստեծղման օգտին: Սակայն Հայաստանը չընդունեց մեր առաջարկը»:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության փոխնախագահն ընդգծել է, որ Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է պահպանվեն ըստ 1923թ. Լոզանի պայմանագրի:

Հանդիպմանը Ստամբուլի հայկական հիմնադրամի նախագահներից մեկը՝ Պետրոս Մարզուբանյանը հարցրել է Օսման Կորություրքին, թե ինչու կուսակցության առաջնորդ Ղըլիչդարօղլուն գտնում է, որ իր համար վիրավորական են ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, թե նրա մայրը հայ է: «Ես ուզում եմ հարցնել ձեր առաջնորդին, իրոք, նա մտածում է, թե հայ լինելը վատ է»,-ասել է Մարզուբանյանը:

Ըստ Ափիկ Օզֆիրինջիի, կուսակցության ներկայացուցիչների այցը նախընտրական արշավի մաս է կազմում և Հայ պատրիարքարանը դրսևորեց իր հյուրընկալությունը, գրում է Hurriyet Daily News-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---