Ստեփանակերտում հանդիսությամբ բացվել է նորակառույց «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցը

Ստեփանակերտում հանդիսությամբ բացվել է նորակառույց «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցը

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին մասնակցել է Ստեփանակերտում «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը ժամանակակից պահանջներին համապատասխանող հյուրանոցային ցանցերը լուրջ խթան է համարել հանրապետությունում զբոսաշրջության եւ սպասարկման ծառայությունների զարգացման համար՝ ընդգծելով, որ պետությունը շահագրգռված է Արցախի բոլոր շրջաններում նման կարգի նոր հյուրանոցների առկայության մեջ:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, բարերարներ եւ Սփյուռքի ներկայացուցիչներ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---