Հակահայ հանրապետական Նյութ Գինգրիչը որոշել է առաջադրվել Սպտակ տան ղեկավարի պաշտոնում

Հակահայ հանրապետական Նյութ Գինգրիչը որոշել է առաջադրվել Սպտակ տան ղեկավարի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, հանրապետական Նյութ Գինգրիչը հայտարարել է 2012թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հայտնում է AFP-ն: Գինգրիչը ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ դարձավ 1995թ., երբ հանրապետականները 40 տարում առաջին անգամ մեծամասնություն ստացան Ներկայացուցիչների պալատում: Որպես խոսնակ Գինգրիչը լայն ճանաչում ստացավ որպես Բիլլ Քլինթոնի խիստ քննադատ:

Նա հայտնի է նաև իր հակահայկական հայացքներով: Նա խոչընդոտեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությանը: Հայ համայնքը բազմիցս է ցույցեր կազմակերպել նրա տան առջև՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Գինգրիչը Հանրապետական կուսակցության առաջին ներկայացուցիչն է, որը պաշտոնապես հայտարարել է, որ պայքարելու է Սպիտակ տան համար:

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի կունենան 2012թ. նոյեմբերի 6-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---