Շախմատի ԵԱ 5-րդ տուրում Անահիտ Խառատյանը հաղթել է թուրք շախմատիստուհի Օսթյուրք Կուբրային12 մայիսի 2011 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը: 5-րդ տուրում Էլինա Դանիելյանը, որը զբաղեցնում էր 2-րդ տեղը, իր առաջին պարտությունն է կրել` զիջելով առաջատար Վիկտորիա Սմիլիտեին (Լիտվա): Այդ պարտությունից հետո Դանիելյանը 3.5 միավորով իջել է 13-րդ տեղը: Մելիա Սալոմեի նկատմամբ սև խաղաքարերով վստահ հաղթանակ է տարել Լիլիթ Գալոյանը և բարձրացել 10-րդ հորիզոնական: Կրկին խաղալով սև խաղաքարերով` Անահիտ Խառատյանը հաղթել է թուրք շախմատիստուհի Օսթյուրք Կուբրային: Մարիա Գևորգյանը միավորները կիսել է Աննա Շարևիչի հետ (Բելառուս): Լիլիթ Մկրտչյանը, Լիա Մարտիրոսյանը, Նելլի Աղինյանը, Աննա Հայրապետյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |