«ԱՐՄԵՆԱԼ»-ի արտադրության ծավալները կաճեն 7 տոկոսով

«ԱՐՄԵՆԱԼ»-ի արտադրության ծավալները կաճեն 7 տոկոսով

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում փայլաթիթեղագլանման «ԱՐՄԵՆԱԼ» գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող UC RUSAL-ի կազմի մեջ, թողարկեց 6610 տոննա արտադրանք, որը 8,7% գերազանցում է անցյալ տարվա առաջին եռամսյակի մակարդակը և հանդիսանում է ձեռնարկության 11-ամյա աշխատանքի ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշը: Տոննաներով արտահայտված փայլաթիթեղի արտահանման ծավալն առաջին եռամսյակում աճեց 7,7%` հասնելով 5867 տոննայի, իսկ դրամական արտահայտությամբ` 20,5%` հասնելով 20,44 մլն ԱՄՆ դոլարի: Այսպիսով «ԱՐՄԵՆԱԼ»-ի բաժինը Հայաստանի արտահանման մեջ հասավ 8,22%, ինչը 0,46% ավելի է, քան 2010 թ. արդյունքները:

Ինչպես վկայում են կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի տվյալները, գործարանը հանդիսանում է պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանող, իսկ ներմուծման ծավալով զիջում է միայն բնական գազ, նավթամթերքներ և ավտոմեքենաներ ներմուծող ընկերություններին:

Արտադրության ծավալների և ներմուծման աճն ուղեկցվում է նաև այլ հիմնական ցուցանիշների բարելավմամբ: Այսպես, ներկա տարեսկզբից 5% իջել է մետաղի մշակման նորմատիվ ինքնարժեքը: Այդ նույն ժամանակահատվածում արտադրվող փայլաթիթեղի հաստությունը նվազել է 10%` մինչ 16,62 միկրոնի, իսկ մեկ մարդուն բաժին ընկնող ամսական թողարկումը մերձեցել է 3,5 տոննայի: Պետքական արտադրանքի թողարկման գործակիցը կայունացել է 70%-ի մակարդակում:

2010 թ. առաջին եռամսյակի համեմատությամբ միջին ամսական աշխատավարձը 2011 թ. առաջին եռամսյակի ընթացքում աճել է գրեթե 10% և դարձել է 235 հազար դրամից առավել, որը 2 և ավելի անգամ գերազանցում է Հայաստանում համանման ցուցանիշը:

«ՌՈՒՍԱԼ» ընկերությունը մեր առջև հիմնանպատակ է դրել արտադրության ծավալների 7%-ոց աճը և արտադրանքի որակի բարձրացումը: «ԱՐՄԵՆԱԼ»-ն ունի բոլոր նախադրյալները հասնելու առաջադրված ցուցանիշներին», - հայտարարեց գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը, ասվում է գործարանի մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---