Երևանում կցուցադրվի բազում մրցանակների արժանացած «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմը12 մայիսի 2011 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա պատերազմի մասնակից Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պարզ, մարդկային արժեքների մասին է, թե ինչպե՞ս պահպանել արժանապատվությունն այս քաոսում, ինչպե՞ս մնալ մարդ այդ ամենին ականատես լինելուց հետո: «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի կողմից ստեղծված «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրությունը սկսվել է 2007թ.-ից: Ֆիլմն արցախյան պատերազմի և խաղաղության մասին է, որը մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես Ադրբեջանի իշխանական և հասարակական թևերում: BBC (Մեծ Բրիտանիա), PBS (ԱՄՆ) WDR (Գերմանիա), ARTE (Ֆրանսիա), YLE (Ֆինլանդիա) միջազգային անվանի կինոարտադրողների հետ համատեղ ստեղծված այս ֆիլմը թարգմանվել է 15 լեզուներով և արժանացել ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մրցանակների (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակ, «Լավագույն Նոր Վավերագրական Կինոռեժիսոր» Նյու-Յորքի Թրայբեկա կինոփառատոնում, Լավագույն վավերագրական ֆիլմ «Ոսկե Ծիրան» Միջազգային Կինոփառատոնում և այլն): Ֆիլմի միջազգային ցուցադրությանը դեմ էին արտահայտվել Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչները ողջ աշխարհում, սակայն այդ պահանջը մերժվեց: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |