Անդրե Ուորդ. Ես հարգում եմ Աբրահամին, սակայն իմ նպատակը միայն հաղթանակն է12 մայիսի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում տեղի է ունեցել Super Six մրցաշարի կիսաեզրափակչի մասնակիցների ամփոփիչ մամլո ասուլիսը Մայիսի 14-ին WBA վարկածով չեմպիոն Անդրե Ուորդի ու Արթուր Աբրահամի մենամարտում կորոշվի եզրափակչի մասնակիցը: Ուորդը նշել է, որ չեմպիոնին վայել պայքարի պլան ունի: «Ես հարգում եմ Աբրահամին, սակայն իմ նպատակը միայն հաղթանակն է: Ես պետք է պաշտպանեմ իմ գոտին ու անեմ դա Ամերիկայում: Իմ մարզիչն ինձ միշտ սովորեցրել է, որ մենամարտի առաջին րոպեներից հարկավոր է նախաձեռնող լինել»,-մեջբերում է Ուորդին fightnews.com կայքը: Աբրահամը նշել է նաև, որ հարգում է մրցակցին, սակայն ռինգում նա մտադիր է միայն հաղթել. «Ուորդը տեխնիկապես ուժեղ բռնցքամարտիկ է, սակայն ես շատ բան չեմ ասի, ես ցույց կտամ ինձ ռինգում ու կհաղթեմ: Super Six մրցաշարը լավ է սկսվել ինձ համար, հուսով եմ, լավ էլ կավարտվի»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |