Արդեն հայտնի է «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ անցած մասնակիցների վերջնական ցուցակը

Արդեն հայտնի է «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ անցած մասնակիցների վերջնական ցուցակը

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Դյուսելդորֆում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2011»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքներով որոշվել է մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցների երկրորդ տասնյակը. Ուկրաինա (Միկա Նյուտոն), Էստոնիա (Գետեր Յանի), Ռումինիա (Hotel FM խումբ), Մոլդովա (Zdob si Zdub խումբ), Իռլանդիա (Jedward զույգ), Բոսնիա և Հերցեգովինա (Դինո Մերլին), Դանիա (A Friend In London խումբ), Ավստրիա (Նադին Բեյլեր), Սլովենիա (Մայքլ Քեուց) և Շվեդիա (Էրիկ Սաադե): Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակչի առաջին տասնյակի մեջ են մտել` Կատի Վոլֆը (Հունգարիա), Eldrine խումբը (Վրաստան), Sigurjon's Friends խումբը (Իսլանդիա),Էվելինա Սաշենկոն (Լիտվա), Ալեքսեյ Վորոբյովը (Ռուսաստան), Նինան (Սերբիա), Լուկաս Յորկասը և Ստերեո Մայքը (Հունաստան), Պարադայզ Օսկարը (Ֆինլանդիա), Աննա Ռոսսինելլին (Շվեյցարիա), Էլ և Նիկկի դուետը (Ադրբեջան):

«Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ անցած մասնակիցների ընդհանուր ցուցակը` Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Սերբիա, Ռուսաստան, Շվեյցարիա, Վրաստան, Ֆինլանդիա, Իսլանդիա, Հունգարիա, Լիտվա, Ադրբեջան, Հունաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրիա, Ուկրաինա, Մոլդովա, Շվեդիա, Սլովենիա, Ռումինիա, Էստոնիա, Դանիա, Իռլանդիա:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---