13 մայիսի 2011 - 19:56 AMT
ԿԱՐԾԻՔ
Բաքուն իր անթիվ սպառազինության մասին. Չենք կրակի, գոնե կծախենք

Ակտիվորեն սպառազինվելով` Ադրբեջանը կոնկրետ նպատակ է հետապնդում` հասկացնել Հայաստանին, որ Բաքվուն հաստատակամ է իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու հարցում: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի «Ռազմական լրագրողներ» հասարակական միավորման ղեկավար, պահուստի գնդապետ-լեյտենանտ Ուզեիր Ջաֆարովը: Այլ խոսքով` Ադրբեջանը փորձում է Հայաստանին վախեցնել անսահման սպառազինությամբ` հաշվի չառնելով, որ ողջ այդ սպառազինությունն առանց համապատասխան ռազմական զորակազմի, որն Ադրբեջանը չունի, անօգուտ մետաղ է:

Դրա հետ մեկտեղ Ջաֆարովն ավելացրել է, որ եթե Բաքվին չհաջողվի պատերազմ սկսել, ողջ ադրբեջանական սպառազինությունը կարելի է շահավետ վաճառել մյուս երկրներին: Ստացվում է, որ այսպես, թե այնպես ադրբեջանական նավթադոլարներն իզուր չեն ծախսվելու:

Չի բացառվում, որ նույն նպատակին` Հայաստանին վախեցնելուն են ծառայում նաև ադրբեջանցի դպրոցականներից դիպուկահարներ և դեսանտայիններ պատրաստելու ծրագրերը:

Սակայն, իր առջև նպատակ դնելով, Ադրբեջանը երկու գործոն է անտեսում: Նախ, ռուս դասական Ա.Պ.Չեխովի խոսքով, «եթե առաջին արարում պատից զենք է կախված, ապա վերջինում այն անպայման կկրակի»: Եվ երկրորդը, զենք զրնգացնելը պատերազմի մոտալուտ սկսվելու մասին մշտական հայտարարությունների ֆոնին կարող է հակառակ արձագանքն առաջացնել` վախեցնելու փոխարեն դա կարող է ջղայնացնել Հայաստանին:

Ելնելով իրադրությունից` Ադրբեջանին արժե հաշտվել այն բանի հետ, որ Ղարաբաղը նրան չի հանձնվելու և արդեն սկսել կամաց-կամաց շահավետ վաճառել զենքը մյուս երկրներին: