Երևանի «Espaces» կենտրոնում կբացվի «Դեղին գույնով Մանանա» ցուցահանդեսը14 մայիսի 2011 - 08:32 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին` ժամը 17:00-ին, Երևանի «Espaces» կենտրոնում տեղի է ունենալու երիտասարդ նկարչուհի Մարիաննա Փահլևանյանի (Մանանա) առաջին անհատական ցուցահանդեսի բացումը, որը կրում է «Դեղին գույնով Մանանա» խորագիրը: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն տասից ավելի գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև գունավոր ապակուց մոմակալներ: Մարիաննա Փահլևանյանը ծնվել է 1990 թվականին, սովորում է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի չորրորդ կուրսում: 2010 թվականին «Մեր երազանքների քաղաքը» պատի նկարների (street art) մրցույթում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 24-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |