Այսօր Դյուսելդորֆում տեղի կունենա «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչը![]() 14 մայիսի 2011 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Դյուսելդորֆում տեղի կունենա «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչը: Մրցույթի շրջանակներում հանդես կգան 25 երկրների ներկայացուցիչներ: Dusseldorf Arena-ի բեմ առաջինը դուրս կգա Ֆինլանդիայի մասնակից Պարադիս Օսկարը, երկրորդը կերգի Դինո Մերլինը (Բոսնիա և Հերցոգովինա), երրորդը՝ A Friend In London դանիական խումբը: «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ են անցել հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Սերբիա, Ռուսաստան, Շվեյցարիա, Վրաստան, Ֆինլանդիա, Իսլանդիա, Հունգարիա, Լիտվա, Ադրբեջան, Հունաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրիա, Ուկրաինա, Մոլդովա, Շվեդիա, Սլովենիա, Ռումինիա, Էստոնիա, Դանիա, Իռլանդիա: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ: Որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել EBU-ին՝ «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում բազում եվրոպացի հեռուստադիտողներ չեն կարողացել մասնակցել SMS քվեարկությանը: Հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել EBU-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |