Նազիկ Ավդալյան. Միայն 6 ամսվա ընթացքում պարզ կդառնա՝ կկարողանամ ես արդյոք շարունակել մարզական կարիերան![]() 14 մայիսի 2011 - 12:56 AMT PanARMENIAN.Net - «Կարևորը, ես արդեն տանն եմ և ինձ լավ եմ զգում: Մեջքի ցավերը շատ չեն անհանգստացնում», PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է աշխարհի ու Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որը մայիսի 13-ին դուրս է գրվել հիվանդանոցից ծանր վիրահատությունից հետո: Ապրիլի 26-ին Նազիկ Ավդալյանը վթարի ենթարկվեց Գյումրի-Վանաձոր մայրուղում՝ ստանալով ողնաշարի գոտկատեղի հատվածի վնասվածք և առաջին ողի բեկորային կոտրվածքներ: Նրան վիրահատել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում ապրիլի 28-ին: Ըստ Ավդալյանի, 5-6 ամսից պարզ կդառնա, կկարողանա նա արդյոք շարունակել իր մարզական կարիերան. «Այն ժամանակ էլ կխորհրդակցենք բժիշկների հետ ու որոշում կկայացնենք՝ հուսով եմ, որ կկարողանամ վերականգնվել և ուրախացնել իմ երկրպագուներին, որոնք ցավում էին ինձ համար և իմ կողքին էին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |