Կալիֆորնիայում կցուցադրվեն Շիրազ-Հովհաննես Ջերեջյանի լուսանկարները Արևմտյան Հայաստանից14 մայիսի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Կալիֆորնիայի Միշն Հիլզ քաղաքի Արարատ-Եսկիջյան թանգարանում տեղի կունենա «Ճանապարհորդություն դեպի պատմական Հայաստան» լուսանկարչական ցուցահանդեսը: Լուսանկարների հեղինակը Շիրազ-Հովհաննես Ջերեջյանը, ով սկսած 1960-ական թվականներից աշխատել է ֆրանսիական հնագիտական արշավախմբի հետ որպես լուսանկարիչ, սկսել է ճամփորդել Արևմտյան Հայաստան և բազմաթիվ լուսանկարներ է արել: Ջերեջյանը, ում անվանում են «հայ ժողովրդի լուսանկարիչ», լուսանկարներում շեշտը դրել է հիմնականում ամրոցների և եկեղեցիների վրա: Նա շրջել է Կիլիկիայում, Այնթապում, Տիգրանակերտում, Բաղեշում, Պշուտում, Խարբերդում, Մարաթուկ և Արարատ լեռների շրջակայքում և այլ վայրերում՝ ֆիքսելով հայկական հետքերը: Ջերեջյանը լուսանկարել է նաև Դաշտային Ղարաբաղը, հայտնում է massispost-ը: Ցուցահանդեսին ներկայացված են հեղինակի շուրջ երկու տասնամյակում արված լուսանկարները, ցուցահանդեսի համակարգողն է Հարութ Տեր-Դավիդյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում |