Երուսաղեմի հայերը ոչ մի տեղ չեն պատրաստվում մեկնել, հայտարարել է «Հայ դատի» երուսաղեմյան գրասենյակի ղեկավարը

Երուսաղեմի հայերը ոչ մի տեղ չեն պատրաստվում մեկնել, հայտարարել է «Հայ դատի» երուսաղեմյան գրասենյակի ղեկավարը

PanARMENIAN.Net - Հայերն Իսրայելում վաղուց են բնակվում, Հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը կոչվում է Հայկական, այդտեղ է գտնվում Պատրիարքությունը և Մատենադարանը, որտեղ գտնվում են ավելի քան 4000 ձեռագիր մատյաններ: Երուսաղեմի մատենադարանն աշխարհում երկրորդն է երևանյանից հետո: «Մենք՝ հայերս, այստեղ բնակվում ենք արդեն 1600 տարի: Բնական է, որ Իսրայելի Պետության կազմավորումից հետո շատերը որոշել են մեկնել, բայց նրանք, ովքեր մնացել են, իսրայելական քաղաքացիություն են ընդունել: Հայերը բնակվել են Խայֆում, Յաֆֆոյում, Նազարեթում և Երուսաղեմում»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է «Հայ դատի» երուսաղեմյան գրասենյակի ղեկավար ժորժետա Ավագյանը: Նրա խոսքերով, հայերը մեկնում են ոչ թե հրեաների կողմից ճնշման հետևանքով, այլ այն պատճառով, որ այստեղ ապրելը դժվարացել է: «Մեկնողների հիմնական զանգվածը եղել է 1976-ին Վեցօրյա պատերազմից հետո:Մեկնում են նաև հիմա: Ինչ վերաբերվում է The Daily Star լիբանանյան թերթում հրապարակումներին, ապա ցանկանում եմ նշել, որ հայերը մեկնում են նաև Լիբանանից»,- ասել է Ավագյանը:

Նրա խոսքերով, հիմա Իսրայելում բնակվում է շուրջ 5000 հայ, որոնցից 2 հազարը կազմում են հին համայնքը, մնացածը՝ հայրենադարձներ են նախկին ԽՍՀՄ-ից: «Մենք հին համայնք ենք և չենք պատրաստվում ոչ մի տեղ մեկնել»,- ասել է նա:

Լիբանանի The Daily Star թերթը հրապարակել է «Երուսաղեմի հայերը կանգնած են անորոշ ապագայի առաջ» հոդվածը, որում խոսվում է Իսրայելից հայերի հեռանալու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---