Հայերին հաջողվեց խանգարել Բեռլինում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանամետ գիտաժողովը15 մայիսի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Մայսի 12-ին ժամը 13-18-ին Բեռլինում տեղի ունեցավ կոնֆերանս «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. կարգավորման փորձառություններ և խնդիրներՙ գերմանական և կովկասյան տեսանկյունից» վերնագրով: Կոնֆերանսը կազմակերպվել էր Բեռլինի Ազատ համալսարանի Կասպյան տարածաշրջանային ուսմանց կենտրոնի և Հումբոլթի համալսարանի պատմության ինստիտուտի Ադրբեջանի պատմության ամբիոնի կողմից: Միջոցառման ոչ պաշտոնական կազմակերպիչ էր հանդիսանում նաև Գերմանա-ադրբեջանական ֆորումը: Ֆոնդի նախագահ հանդիսանում է Ադրբեջանի հոնորար հյուպատոսը ԳԴՀ-ում՝ Օտտո Հաուսերը, իսկ փոխնախագահը՝ Ադրբեջանի դեսպանը ԳԴՀ-ում՝ Փավրիզ Շահբազովը: Ելույթները ընդհանուր առմամբ հանգում էին նրան, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն և միայն խաղաղ ճանապարհով: Ելնելով միջոցառման կազմակերպիչների կամքից զեկուցողները փորձում էին առաջ քաշել ադրբեջանական տեսակետներ, որոնք չեին դիմանում ոչ մի կրիտիկայի: Գերմանացի փորձագետ կոչեցյալները չկարողացան պատասխանել հայ երիտասարդների կողմից բարձացված ոչ մի հարցի: Հայկական կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր՝ խնդրելով միջազգային իրավունքի մասնագետ Հայկո Կրյուգերին պատասխանել: Բեռլինի իրաբավանը ընդհանրապես ի վիճակի չգտնվեց իրավաբանորեն պարզաբանել ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքը: Նա չկարողացավ նաև իրավաբանորեն բացատրել ինձ և բոլոր ներկաներին 1991-1992 թթ. Շուշի քաղաքից Ստեփանակերտի ռմբակոծումները ադրբեջանցիների կողմից: Հայաստանի կողմից հողերի վերադարձման վերաբերյալ հայերը բացատրել են ներկաներին, որ այդ հողերը ԼՂՀ հողերն են, ուստի այդ հարցով պետք է դիմել ոչ թէ Հայաստանին, այլ Լեռնային Ղարաբաղին: Բունդեսթագի պատգամավոր Լիբիյը արտահայտեց «Ձախերի» կարծիքը՝ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի «Մադրիդյան սկցբունքնիերի» շրջանակներում՝ խոստովանելով, որ անձամբ չի կարողանում այն պատկերացնել: Նա շարունակեց, որ Գերմանիան ի վիճակի չէ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը՝ նշելով, որ ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին գտնվում է հակամարտության տարածաշրջանում: Այդ նույն պատգամավորը խոստովանեց նաև Գերմանիայի սխալ արտաքին քաղաքականության առկայության մասին, որտեղ պաշտոնական Բեռլինը, ճանաչելով Կոսովոյի անկախությունը, հակառար դիրքորոշում է ընտրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Մեկ գերմանացի երիտասարդ ուսանող հակադրվեց պատգամավոր Լիբիյին՝ ասելով, որ ԼՂՀ արդեն կայացել է որպես պետություն, որի հետ պետք է հաշվի նստել: Իսկ ԼՂՀ հողերը միջազգային իրավունքի առումով չեն կարող միանշանակ դիտվել որպես Ադրբեջանից օկուպացված հողեր: Բունդեսթագի պատգամավորներին հայերն առաջարկել են ապագայում Բեռլին հրավիրել Արցախի Խորհրդարանի պատգամավորներին, որպեսզի, ստեղծելով անմիջական շփում արցախյան կողմի հետ, գերմանական կողմը ավելի հստակ հասկանա ԼՂՀ հիմնախնդիրը: Բոլորին հիշեցրել են նաև, որ 1994 թվականին կնքված զինադադարի համաձայնությունը, որը հանդիսանում է պատերազմական ակտիվ գործողությունների դադարեցման միակ փաստաթուղթը, չէր կարող կայանալ առանց արցախյան կողմի մասնակցության և ստորագրության: Ուստի առաջացած խնդիրը խաղաղ ճանապարհով լուծման միակ տարբերակը կարելի կլինի իրականացնել Լեռնային Ղարաբաղի, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմի, կարծիքը հաշվի առնելով: Միջոցառմանը ներկա էր մոտ 100-110 մարդ: Ներկաների թվում էր նաև ԳԴՀ-ում Ադրբեջանի դեսպանատան գրեթե ամբողջ անձնակազմը, հանձինս դեսպան Փավրիզ Շահբազովի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |