ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԻԿԵՏԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ 9 օգոստոսի 2003 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջեւ երեկ առաջին անգամ բողոքի ցույց է անցկացվել: Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, Ադրբեջանի Դեմոկրատական եւ այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են հայտնել Հեյդար Ալիեւից նրա որդի Իլհամին իշխանության «անօրինական» հանձնման հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշման առնչությամբ: Պիկետի մասնակիցներն ընդունել են բանաձեւ, որում Անկարային կոչ է արվում Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա, գնահատական տալ «իշխանության զավթմանն» ու սատարել ժողովրդավարական ընտրություններին Ադրբեջանում: Միեւնույն ժամանակ ցուցարարները վանկարկել են. «Հեյդար` կեղծարար», «Իլհամ, հեռացիր»: Ընդդիմության ներկայացուցիչները պիկետել են նաեւ ԱՄՆ դեսպանատունը` իրենց բողոքը հայտնելով «պաշտոնական Վաշինգտոնի կողմից Ադրբեջանում իշխանության բռնատիրմանը փաստացի աջակցություն ցուցաբերելու դեմ»: Ցույցի բանաձեւում պահանջ է ներկայացվել արդար եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու եւ իշխանությունների գործողություններին քաղաքական գնահատական տալու վերաբերյալ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |