Երևանում մեկնարկում է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնը16 մայիսի 2011 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-24-ը Երևանի Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կայանալու է կարճ ֆիլմերի «Մեկ կադր» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցում է 377 հեղինակ 45 երկրներից ՝ Հայաստանից, Ալժիրից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Արգենտինայից, Բելգիայից, Իտալիայից, Ֆրնասիայից, Իրանից, Լեհաստանից, Հունգարիայից, Ճապոնիայից եւ այլն: Ընդհանուր թվով մասնակցելու է 398 ֆիլմ: Փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարէն լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տարիների ընթացքում մասնակիցների թվի աճից բացի բարձրացել է նաև ֆիլմերի որակը: Կինոգետ Զավեն Բոյաջյանը առանձնացնում է «Մեկ կադր» փառատոնը, համարելով այն բարձր մակարդակի փառատոն: «Փառատոնը առանձնանում է մյուսներից: Այն ինքնահաստատվելու և ինքնաարտահայտվելու լավ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին»- ասաց Բոյաջյանը: Բացմանը կցուցադրվեն երկու հեղինակների ֆիլմեր՝ Սոնա Պալասանյանի «Ինքնության սահմանները» (ԱՄՆ) և Էհրան Արիկի «Ալագյազ լեռը, հող, սենյակ, ձայն, հիշողությունը» (Թուրքիա): «Մեկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնը չունի որևէ սահմանափակում, մասնակցում են բոլոր տարիքի ռեժիսորներ` ցանկացած ոլորտի ու թեմայի աշխատանքներով: Փառատոնը ոչ մի թեմատիկ և տեխնիկական սահմանափակում չունի: Այսինքն փառատոնին մասնակցել կարող է ինչպես պրոֆեսիոնալ տեսախցիկով, այնպես էլ բջջային հեռախոսով նկարահանված ֆիլմը: Փառատոնին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի ռեժիսորներ: Փառատոնի ընթացքում լինելու են նաև վարպետության դասընթացներ հայ և օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ: Մրցույթը տեղի է ունենալու 4 անվանակարգում` «Մեկ կադր մեկ րոպե», մինչև 40 րոպե տևողությամբ «Կարճամետրաժ ֆիլմեր», «Կինո առանց սահմանների» և մասնակից հեղինակների մրցանակ: Հայաստանում կինոարվեստի զարգացմանը աջակցելու համար փառատոնի կազմկոմիտեն կհանձնի հատուկ շնորհակալագիր: 2003-ից անցկացվող փառատոնը տարիների ընթացքում աստիճանաբար ընդլայնել է անվանակարգերը: Բացի «Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգից ավելացել են նաև «Կարճամետրաժ ֆիլմ» եւ «Կինո առանց սահմանների» անվանակարգերը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |