Հայաստանում երեխաների 80 տոկոսը ենթարկվում է բռնության տարբեր ձևերի16 մայիսի 2011 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում երեխաների 80 տոկոսը ենթարկվում է բռնության տարբեր ձևերի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիալական աշխատանքի գծով մասնագետ Աննա Ոսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանում ծնողները կոպտությունը, վիրավորանքները կամ ապտակը դիտարկում են որպես դաստիարակության մեթոդ: Անդրադառնալով երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերին` հայ փորձագետը նշել է, որ ավելացել են նաև ազգականների կողմից ֆիզիկական բռնության դեպքերը: «Բռնությունը թմրանյութի նման է, ամեն անգամ պահանջում է չափաբաժնի ավելացում»,- նշել է Աննա Ոսկանյանը: Այդ առումով փորձագետը նշել է, որ դրա պատճառը կարող է լինել հայկական ընտանիքում արժեքային համակարգի փոփոխությունը: «Երեխան ամենաանպաշտպան էակն է աշխարհում և նրան շատ հեշտ է մանիպուլյացիայի ենթարկելը»,- ասել է նա: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |