Երևանի արվեստի և երաժշտական 6 դպրոցների սանհանգույցները կվերանորոգվեն մինչև տարեվերջ

Երևանի արվեստի և երաժշտական 6 դպրոցների սանհանգույցները կվերանորոգվեն մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը ավելի քան 17 մլն. դրամ է հատկացրել «Զարթ» մշակութային բարեգործական կազմակերպությանը` Երևանի արվեստի և երաժշտական 6 դպրոցներում սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

Ավելի քան 4 տասնամյակ մայրաքաղաքում գործող արվեստի և երաժշտական դպրոցների շարքում կան այնպիսիք, որոնց սանհանգույցները անմխիթար հակահիգիենկիկ վիճակում են:

Ծրագրից օգտվող շահառուներ լինելու են Երևանի Շենգավիթ, Արաբկիր, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի և Աջափնյակ վարչական տարածքներում գործող արվեստի և երաժշտական դպրոցների ավելի քան 1500 սաները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---