Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործությունով կբացվի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը16 մայիսի 2011 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարը: Այն կբացի Աշոտ Զոհրաբյանի Սոնատը թավջութակի և դաշնամուրի համար`Հայկ Բաբայանի (թավջութակ) և Արթուր Ավանեսովի (դաշնամուր) կատարմամբ: Խաչատրյան տրիոն ելույթ կունենա Վարդան Աճեմյանի Դաշնամուրային տրիոյով: Համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռ.Մլքեյան) կկատարի Էդգար Հովհաննիսյանի «Չորս խմբերգ» Տերյանական շարքը, Դավիթ Հալաջյանը կներկայացնի «Մեղա» ստեղծագործությունը (ըստ Գրիգոր Նարեկացու), Երվանդ Երկանյանը Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների հիման վրա գրած «Աշնան ծաղիկներ» շարքը: Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնը անց է կացվում երկրորդ անգամ, յուրաքանչյուր գարնանն ու աշնանը, և կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 24-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |