Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել է Բրյուսովի անվ. համալսարանի դասախոսի դին

Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել է Բրյուսովի անվ. համալսարանի դասախոսի դին

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին ժամը 10-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել էր Ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում դիակ կա: Դեպքի վայր ժամանած ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ ջոկատի փրկարարները ջրամբարից դուրս են հանել անհայտ կնոջ դիակ: Ականատեսների փոխանցմամբ, կնոջ ձեռքերն ու ոտքերը կապած էին, իսկ գլխին տոպրակ էր անցկացված:

Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակը», դատելով հայտնաբերված դիակի տեսքից, այն ջրի տակ գտնվել է մի քանի ամիս: Ըստ ոստիկանության, մայիսի 16-ի դրությամբ արդեն հաստատված էր, որ հայտնաբերվածը 2010 թվականի դեկտեմբերից որպես անհետ կորած որոնվող 53-ամյա Մարինե Գալստյանի դին է: Թերթը նշում է, որ դասախոսի հարազատները ևս հաստատել են, որ դա նրա դին է, սակայն նրանք պատկերացում չունեն, թե ով և ինչ պատճառով է սպանել Մարինեին:

Գալստյանի Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի դասախոս էր, դասավանդում էր ազգային մշակույթ: Կնոջ անհետացման կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածով (սպանություն), այժմ կատարվում է նախաքննություն: Ոստիկանությունը որպես անհետ կորած Գալստյանին որոնում էր անցյալ տարվա դեկտեմբերի 16-ից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---