«Հայարտ»-ի այցելուները մայիսի 20-ին հնարավորություն կունենան տեղում ստանալ իրենց դիմանկարը

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին «Հայարտ» մշակութային կենտրոնում տեղի է ունենալու ստեղծագործական երեկո, որը կրելու է «Դիմանկար տեղում» անունը: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեցին մշակութային կենտրոնից, նկարիչներ Վահե Թևոսյանը, Վարդան Թովմասյանը, Սուքիաս Թորոսյանը, Յուրա Խաչատրյանը, Խաչիկ Հարությունյանը և Սերգեյ Պողոսյանը տեղում նկարելու են ստեղծագործական երեկոյի այցելուներին: Կենտրոնի աշխատակիցը նաև նշեց, որ առայժմ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի նկարների հետագա ճակատագիրը: Հնարավոր է, որ դրանք նվիրաբերվեն կամ վաճառվեն երեկոյի մասնակիցներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---