Արմավիրի մարզում տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության վերաբերյալ հանրային լսումների 2-րդ փուլը17 մայիսի 2011 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզում տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության վերաբերյալ հանրային լսումների 2-րդ փուլը՝ բնապահպանական կազմակերպությունների մասնակցությամբ: «Ըստ մեր ներքին օրենսդրության և միջազգային կոնվենցիաների, նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցավ լսումների առաջին փուլը»,-մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արեգ Գալստյանը: Նա հայտնեց, որ մարտին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը» փաստաթուղթը հանձնվեց նախարարության փորձաքննությանը և միաժամանակ անց է կացվում լսումների երկրորդ փուլը: Արեգ Գալստյանը հավելել է, որ հաջորդ շաբաթ քննարկումներ կլինեն նաև Գյումրիում: Ըստ նախարարի, մինչ աշուն փորձաքննությունը պատրաստ կլինի և տեղի կունենա հանրային լսումների եզրափակիչ փուլը: Հայաստանը նախատեսում է կառուցել ԱԷԿ-ի նոր բլոկ մոտավորապես 1000 Մբթ հզորությամբ, և, մասնագետների տվյալներով, տվյալ նախագիծը կարող է արժենալ մոտավորապես 5 մլրդ դոլար: Այժմ գործող Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքում: Այն շահագործման է հանձնվել 1976-ին, այժմ գործում է միայն երկրորդ բլոկը 407.5 Մբթ հզորությամբ: Մասնագետների գնահատականներով, ՀԱԷԿ-ը կարող է գործել է մինչև 2016-ը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |