Եվրախորհրդարանի նախագահն այդպես էլ չհայտնեց իր դիրքորոշումը ԼՂՀ կատարվող մասնավոր այցերի առնչությամբ

Եվրախորհրդարանի նախագահն այդպես էլ չհայտնեց իր դիրքորոշումը ԼՂՀ կատարվող մասնավոր այցերի առնչությամբ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը Երևանում կայացած մամլո ասուլիսում այդպես էլ չներկայացրեց իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ կատարվող մասնավոր այցերի առնչությամբ: Այն հարցին, թե ինչպես է ինքը գնահատում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու նպատակով մասնավոր անձանց այցերը Ղարաբաղ, Բուզեկը հայտնել է, որ եթե հարցը վերաբերում է մարդու իրավունքներին, հումանիտար, սոցիալական օգնությանը, ապա անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները այդ իրավունքների ապահովման համար: «Մարդու համար ամենակարևորն իր կյանքն ու բարեկեցիկ ապրելու հնարավորությունն է: Մարդկանց հումանիտար օգնությունն ու սոցիալական ապահովությունը կարևոր է և կապված չէ քաղաքականության հետ»,- նշել է Եժի Բուզեկը:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Եժի Բուզեկը, իբր, հայտնել է, թե մասնավոր այցերը Ղարաբաղ չեն նպաստում հիմնախնդրի կարգավորմանը:

4  18.05.11 - Սերժ Սարգսյանի հանդիպումը Եժի Բուզեկի հետ
Արցախի Հանրապետություն
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---